Իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն, ով ժամանակին աշխատել է Մադրիդի «Ռեալում», կարծում է, որ «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեման «Ոսկե գնդակի» համար պայքարում մրցակիցներ չունի։ Նրա խոսքերը մեջբերում է РБК Спорт-ը։
«Ես չգիտեմ, թե արդյոք Կարիմը կստանա «Ոսկե գնդակը» այս տարի, բայց ես դեռ մրցակցություն չեմ տեսնում այդ հարցում»,- ասել է մարզիչը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 34-ամյա ֆրանսիացի հարձակվողը Մադրիդի «Ռեալի» հետ դարձել էր Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի չեմպիոն։
Մադրիդյան գրանդն այս շաբաթ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» 2:0 հաշվով: Գոլերից մեկը խփեց Բենզեման։