«Բարսելոնան» դեռ չի գրանցել թիմի նորեկներին Լա լիգայի առաջիկա մրցաշրջանի համար։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, այս պահի դրությամբ ակումբը ընդամենը 17 ֆուտբոլիստի է գրանցել։
Այս ցուցակում չեն Ռոբերտ Լևանդովսկին, Ժյուլ Կունդեն, Ռաֆինյա, Անդրեաս Քրիստենսենը և Ֆրանկ Կեսյեն։ Հայտավորված չեն նար Սերժի Ռոբերտոն և Օսման Դեմբելեն, որոնք նոր պայմանագիր են կնքել կատալոնական ակումբի հետ։
«Բարսելոնան» հայտավորել է 3 ֆուտբոլիստի, որոնք դեռ խաղային համարներ չեն ստացել։ Նրանք են՝ Սամուել Ումտիտին, Մարտին Բրեյթուեյթը և Նիկո Գոնսալեսը, որը տեղափոխվում է «Վալենսիա»։
«Բարսելոնան» Լա լիգայի նոր մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին՝ հյուրընկալելով «Ռայո Վալեկանոյին»։