Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ ամռանը նոր ֆուտբոլիստներ գնել:
Այս մասին հայտարարել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
«Մենք լավ մրցաշրջան ենք անցկացրել, և Եվրոպայի սուպերգավաթը շատ հուսադրող է: Նախ պետք է ջանք գործադրել եզրափակիչ դուրս գալու համար, իսկ հետո հաղթել այն։ Մենք հիանալի թիմ ունենք։ Բոլորը լավ աշխատանք են կատարել:
Պետք է շարունակենք լավ մարզվել։ Անչելոտին լավ է աշխատում թիմի հետ: Այսօր մենք չենք դիտարկում նոր խաղացողներ ձեռք բերելու հնարավորությունը»,- մեջբերում է Պերեսին Marca-ն: