Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարծում է, որ թիմը բավականաչափ հարձակվողներ ունի։
«Մենք ունենք շատ խաղացողներ, ովքեր կարող են խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում: Մադրիդի «Ռեալի» հարձակվողը տիպիկ խաղացող չէ, ով կանգնում և սպասում է գնդակին։ Նա պետք է անընդհատ շարժվի:
Ինչպես ասաց մեր մարզիչը, Մադրիդի «Ռեալը» շատ խաղացողներ ունի։ Այն մասին, թե արդյոք մեզ պետք է ևս մեկ կենտրոնական հարձակվող, ավելի լավ է հարցնել մարզչին»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Երեկ՝ օգոստոսի 10-ին, Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։