Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին, կայացավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ» — «Այնտրախտ» հանդիպումը։
Հանդիպումն անցկացվեց Հելսինկիի Օլիմպիական մարզադաշտում և ավարտվեց մադրիդցիների հաղթանակով 2։0 հաշվով։
Հաշիվը բացեց Դավիդ Ալաբան, ով գրավեց մրցակցի դարպասը 37-րդ րոպեին։ Ալաբան ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի պատմության մեջ 184-րդ գոլը խփեց։ Բացի այդ, նա դարձավ առաջին ավստրիացին, ով գոլ խփեց այս մրցաշարում։
Հարկ է նշել, որ սա Ալաբայի երկրորդ գոլն է որևէ եզրափակիչում։ Առաջինը եղել է 2020 թվականին Գերմանիայի գավաթի եզրափակչում՝ «Բայերի» դեմ խաղում։