«Բարսելոնայի» երկու նորեկներ կարող են հեռանալ ակումբից՝ այդպես էլ ոչ մի պաշտոնական խաղի չմասնակցելով:
ESPN-ը հայտնում է, որ Անդրեաս Քրիստենսեն ու Ֆրանկ Կեսյեն կարող են անվճար հեռանալ, եթե ակումբը չհասցնի նրանց գրանցել մինչև Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղը:
Այս ֆուտբոլիստներըւ կատալոնական ակումբին միացել են ազատ խաղացողի կարգավիճակով ու կարող են օգտվել պայմանագրով սահմանված այն կետից, որը նրանց թույլ է տալիս հեռանալ ակումբից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:
Այս պահին այս տարբերակն այդքան էլ հավանական չէ: Վատագույն դեպքում կփորձի բանակցել ֆուտբոլիստների գործակալների հետ, որպեսզի խուսափի իրադարձությունների նման զարգացումից:
«Բարսելոնա»-«Ռայո Վալյեկանո» հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին: