Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» (2:0) հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով.
«Մենք շատ բարձր որակի խաղ ցուցադրեցինք: Երեք եզրափակիչներում մենք կարողացանք պաշտպանել մեր դարպասը։
Երբ մադրիդցիները խաղում են եզրափակչում, սովորաբար հաղթում են այն: Ուստի «Ռեալը» համարվում է մեծագույն ակումբը»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Երեկ Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։