Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իր ֆուտբոլիստների մասին.
«Ալաբայի գոլից հետո մենք շատ լավ էինք վերահսկում իրավիճակը: Երեք եզրափակիչներում անընդմեջ մենք գոլ բաց չենք թողնում. սա ինձ համարա առանձնահատուկ փաստ է: Կարծում եմ՝ իմ մարզչական կարիերայի ամբողջ ընթացքում թիմի հանդերձարանում ամենաառողջ մթնոլորտը հիմա ունեմ՝ հաշվի առնելով այն, թե ֆուտբոլիստներն ինչպես են մտածում և դրանք գործի վերածում: Իմ ֆուտբոլիստները շատ խելացի են :
Կարիմ Բենզեման աշխարհի ամենակարևոր, ամենաառանցքային ֆուտբոլիստն է: Նրա գոլերը, նրա խաղը կենսական նշանակություն ունեն մեզ համար»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
«Ռեալը» երեկ՝ օգոստոսի 10-ին , ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում մրցել է «Այնտրախտի» հետ և 2-0 հաշվով հաղթանակ է տարել: