Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին, կայացավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ» — «Այնտրախտ» հանդիպումը։
Հանդիպումն անցկացվեց Հելսինկիի Օլիմպիական մարզադաշտում և ավարտվեց մադրիդցիների հաղթանակով 2։0 հաշվով։
Առաջին րոպեներից «սերուցքայինների» կազմում խաղացել է կիսապաշտպան Տոնի Կրոսը։ Նրա համար այս հաղթանակը 5-րդն էր ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում։ Այսպիսով, նա դարձավ ռեկորդակիր՝ գերազանցելով Պաոլո Մալդինիին ու Դանի Ալվեշին։
Կրոսը նախկինում այս տիտղոսը նվաճել էր «Բավարիայի», իսկ երեք անգամ՝ «Ռեալի» հետ։