Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին, Մադրիդի «Ռեալը» Եվրոպայի Սուպերգավաթի խաղում հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» (2:0):
Հարձակվող Կարիմ Բենզեմայի համար այս տիտղոսը 23-րդն էր Մադրիդի «Ռեալում»: Ֆրանսիացին ակումբի պատմության մեջ այս ցուցանիշով 2-րդն է՝ հավասարվելով Ֆրանսիսկո Խենտոյին։
Մադրիդի «Ռեալի» ռեկորդակիրը Մարսելոն է՝ 25 տիտղոս։
Հավելենք, որ Բենզեման Մադրիդի «Ռեալի» կազմում իր կարիերայի ընթացքում 324 գոլ է խփել։ Այս ցուցանիշով Բենզեման շրջանցել է Ռաուլին։ Կրիշտիանու Ռոնալդուն մնում է ռեկորդակիրը՝ 450 գոլով։