Գուտին կարծում է, որ Ռոնալդուն արժանի չէ «Ատլետիկո» տեղափոխության համար քննադատության։ Ըստ խաղացողի, պորտուգալացուն կարելի է հասկանալ. «Ատլետիկոյին» որակյալ հարձակվող է պետք։
«Ատլետիկոն» հիանալի թիմ է, որը հիանալի հարձակվողի կարիք ունի: Ռոնալդուն այդպիսին է։ Չեմ հասկանում, թե ինչու պետք է հրաժարվել։
Կարող է լավ տարբերակ լինել բոլորի համար: Յուրաքանչյուր ոք փնտրում է լավագույն տարբերակն իր և իր ընտանիքի համար:
Իհարկե, տարօրինակ կլիներ, քանի որ «Ռեալի» երկրպագուները նրան շատ են սիրում։ Կարծում եմ՝ իսկական երկրպագուները կհասկանային նրան։ Նա արդեն ամեն ինչ տվել է «Ռեալին»։ Միևնույն ժամանակ, նա արժանի է երջանիկ լինելու և խաղալու մեծ թիմում»,- մեջբերում է Գուտիին DAZN-ը։