Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի և ակումբի նախագահ Ժոան Լապորտայի միջև կայացել է հանդիպում, որի ընթացքում վետերան ֆուտբոլիստը համաձայնել է հնարավորինս օգնել թիմին։
Ըստ AS-ի լրագրողների՝ ֆուտբոլիստը ֆինանսական լուրջ զիջումների է գնացել․ Պիկեն մեկ մրցաշրջան կանցկացնի «Բարսելոնայի» կազմում առանց աշխատավարձի։
Միաժամանակ, նա դեռ որոշակի գումար կստանա․ դրանք կլինեն բոնուսային վճարումներ անհատական հաջողության և թիմային արդյունքների համար:
Լապորտան ակնկալում է, որ մյուս խաղացողները կհետևեն Պիկեի օրինակին: Դա կօգնի կատալոնացիներին ընթացիկ տրանսֆերային պատուհանում նոր տրանսֆերներ գրանցել: