Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից իր ակնկալիքներով։
«Ես դիտել եմ «Այնտրախտի» խաղը «Բավարիայի» դեմ։ Նրանք արժանի էին հաղթել Եվրոպա լիգայում, նրանք դա արեցին շատ ուժեղ ակումբների դեմ։ Սա դինամիկ թիմ է, որին մենք լավ գիտենք։ Հաղթելու համար պետք է պայքարել, լավ խաղալ։ Մենք պետք է դա անենք։ Մենք լավ ենք պատրաստված, վստահ ենք։
Մենք անելու ենք առավելագույնը: Եթե ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում, պետք է փորձենք։ Չգիտեմ՝ կհաղթե՞նք այս խաղում, քանի որ դժվար կլինի դրան հասնել։ Բայց մեր թիմը լավն է: Մենք կմրցենք ու կպայքարենք։
Այո, կարծում եմ, որ նախորդ մրցաշրջանը իմ կարիերայի լավագույն մրցաշրջանն էր: Ես երբեք չեմ կարողացել հաղթել առաջնությունն ու Չեմպիոնների լիգան միաժամանակ։ Իմ խաղացողները դա արել են ոգու, վերաբերմունքի, խաղային որակների, փորձի և երիտասարդների ոգևորության կատարյալ համադրության շնորհիվ: Այս բոլոր պատճառներով, կարծում եմ, որ մենք կարևոր բանի ենք հասել՝ հաղթելով ուժեղ թիմերին»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,40 գործակցով, ոչ-ոքին՝ 5,30, իսկ «Այնտրախտի» հաղթանակը՝ 7,80։