Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղի սպասելիքներով։
«Այսօր եզրափակիչն է. մենք ցանկանում ենք հաղթել այն։ Երբ խաղում ես «Ռեալում», այլ նպատակներ չեն կարող լինել։
Այս հանդիպման ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ էր հաղթել Չեմպիոնների լիգայում: Սա հեշտ գործ չէ։ Մենք դա կատարել ենք։ Հիմա պարզապես պետք է շարունակել այս հաղթական ճանապարհը։
Բոլոր մեծ ակումբները խոսում են այն ճնշման մասին, որի միջով պետք է անցնեն, բայց ես կարծում եմ, որ դա ավելի շատ է «Ռեալում», քան որևէ այլ տեղ: Հաշվի առնելով, որ «Ռեալն» աշխարհի մեծագույն ակումբն է, պետք է գավաթներ բերենք տուն ամեն անգամ, երբ հնարավորություն է ընձեռվում»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,40 գործակցով, ոչ-ոքին՝ 5,30, իսկ «Այնտրախտի» հաղթանակը՝ 7,80։