Կատալոնական «Բարսելոնան» պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Ակնկալվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 80 միլիոն եվրո: Նշվում է, որ ինքը՝ Բերնարդոն, անհամբեր սպասում է Չավի Էռնանդեսի թիմին միանալուն։
Հիշեցնենք, որ Բերնարդո Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը ֆրանսիական «Մոնակոյից»:
Սիլվան «Բարսելոնայի» վերջին տրանսֆերային նպատակն էր այս տրանսֆերային պատուհանում: Նաև մոտ ժամանակներս «Չելսիից» կատալոնական ակումբին կմիանա Մարկոս Ալոնսոն։