«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։
Դանիացի ֆուտբոլիստը պատրաստ է ազատ գործակալ դառնալ, սակայն պնդում է, որ կատալոնացիները վճարեն նրա պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը, հայտնում է Sportsbrief-ը:
31-ամյա դանիացու՝ կատալոնացիների հետ պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները:
Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 4 խաղում Բրեյթվեյթը խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։