Ամառային տրանսֆերային պատուհսնի ժամանակ «Բարսելոնայից» կհեռանա թիմի երկու հարձակվողներից մեկը՝ Մեմֆիս Դեպայը կամ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ Դեպայն առաջվա պես բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ՝ իրեն ազատ խաղացողի կարգավիճակ տալու համար:
Հիշեցնենք՝ Դեպայը 2021 թվականի ամառվանից է դարձել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր ազատ խաղացողի կարգավիճակում: Այդ ժամանակվանից ի վեր նա 37 հանդիպման է մասնակցել, դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը:
Օբամեյանգը 2022 թվականի հունվարից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում, ուր տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալից»: Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Ավելի վաղ «Բարսելոնայի» կազմը համալրել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը մինչ այդ հանդես էր գալիս «Բավարիայում»:
























































