«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ընկերական խաղում «Ատալանտային» հաղթելուց հետո (2:1) խոստովանել է, որ չի ցանկանում, որ իրեն անվանեն սենյոր։
Լրագրողներից մեկը մամուլի ասուլիսի ժամանակ նրան անվանել է սենյոր Գատուզո, ինչն այդքան էլ դուր չեկավ իտալացի մասնագետին։
«Ինձ անվանեք միստր, կամ էլ՝ Ռինո, Աստված իմ», – մամուլի ասուլիսի ժամանակ ժպտալով ասաց Գատուզոն:
Հունիսի 9-ին «Վալենսիան» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում իտալացի մասնագետի նշանակման մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։