«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է 25-ամյա նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի՝ կատալոնական ակումբում ապագայի մասին: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը».
«Չգիտեմ՝ ինչ կլինի Ֆրենկի դե Յոնգի հետ: Մինչև օգոստոսի 31-ն ինչ ասես՝ կարող է տեղի ունենալ: Նա գիտի, թե ես ինչ եմ մտածում նրա մասին, և որ ակումբն ունի նրա կարիքը: Իհարկե, ես նրա հետ հույսեր եմ կապում, նա հիանալի խաղացող է»,- Չավիի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:
Դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանն իսպանական Պրիմերայի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































