Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին դժվար թե միանա «Բոկա Խունիորսին»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, առաջարկը գնահատելուց հետո 35-ամյա հարձակվողը արգենտինական ակումբին ասել է, որ ընտանեկան պատճառներով առաջնահերթությունը տալիս է եվրոպական ակումբներին։
Հարձակվողը ցանկանում է Լա Լիգայի ակումբ տեղափոխվելու և իր ուժերը նոր առաջնությունում փորձելու մասին, նրա ընտանիքը նույնպես պաշտպանում է Իսպանիա տեղափոխվելու գաղափարը։
Նախկինում Էդինսոն Կավանին հանդես է եկել «Պալերմոյում», «Նապոլիում», ՊՍԺ-ում և «Մանչեսթեր Յունայթեդում»:
























































