«Բարսելոնան» ընկերական խաղ անցկացրեց մեքսիկական «Պումասի» հետ և 6 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Արդեն հանդիպման 3-րդ րոպեին Պեդրիի փոխանցումից հետո հաշիվը բացեց կատալոնացիների նորեկ Ռոբերտ Լևանդովսկին՝ խփելով իր առաջին գոլը նոր թիմի կազմում։
Երկու րոպե անց Լևանդովսկու փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Պեդրին, իսկ ևս 5 րոպե անց Դեմբելեն խփեց թիմի 3-րդ գոլը։
19-րդ րոպեին Լևանդովսկի-Պեդրի զույգը կրկին հիանալի աշխատեց․ լեհ ֆուտբոլիստի ևս մեկ փոխանցումից հետո իսպանացին դուբլ ձևակերպեց։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, աչքի ընկավ Օբամեյանգը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Ֆրենկի դե Յոնգը հաշիվը դարձրեց 6-0:
























































