Նախամրցաշրջանային փուլի վերջին ընկերական խաղում «Ինտերը» 2։4 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։
Իսպանական թիմի կազմում աչքի ընկան Ֆրանսիս Կոկլենը, Նիկոլաս Ջեքսոնը և Ալֆոնսո Պեդրասան, որը դուբլ է գրանցեց։
«Ինտերից» գոլի հեղինակ են դարձան Դանիլո Դաբրոզիոն և Ռոմելու Լուկակուն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ հանդիպման 54-րդ րոպեին։
«Ինտերը» մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին՝ Ա Սերիայի առաջին տուրում հյուրընկալվելով «Լեչեին»։