Օգոստոսի 7-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ին, կմեկնարկի Ժոան Գամպերի գավաթի «Բարսելոնա» — «Պումաս» հանդիպումը։
Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունը ֆուտբոլային ընկերական մրցաշար է, որը կազմակերպվում է կատալոնական «Բարսելոնայի» կողմից, մինչև Իսպանիայի առաջնության մեկնարկը։ Առաջին անգամ գավաթի խաղարկությունը տեղի է ունեցել 1966 թվականին, ակումբի նախագահ Էնրիկե Լիոդեի նախաձեռնությամբ։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակն այդ խաղի համար։
Հիշեցնենք, որ մեքսիկական «Պումասի» կազմը վերջերս համալրել է կատալոնացիների նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը։