Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արտուր Մելոն, ով այժմ Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է, մոտ է Իսպանիայի առաջնություն վերադառնալուն։
Այդ մասին խոսել է նրա գործակալը։
«Վալենսիան» հետաքրքրություն է ցուցաբերում իմ հաճախորդի նկատմամբ։ Հույս ունենք, որ մինչև ամառվա ավարտը հնարավոր կլինի տրանսֆերը կազմակերպել։ Արտուրը պատրաստ է այս տրանսֆերին»,- գործակալի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։
25-ամյա բրազիլացին «ծեր սինյորայի» շարքերը համալրել է 2020 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրն իտալական գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Արտուրի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։