«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խաղում «Քրիստալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակը.
«Ամենակարևորը հաղթելն է առաջին խաղում, վստահություն և թափ հավաքել, իսկ հետո կարող ես խոսել այն բաների մասին, որոնք մենք պետք է բարելավենք. այսօր, ճիշտն ասած, դրանք բավականին շատ էին:
Սալիբան այսօր հիանալի էր: Ինչպես սկսեցինք խաղն ու խաղացինք առաջին կես ժամում, հիանալի էր. մենք պետք է ավելի շատ գոլ խփեինք:
Մենք պետք է խաղայինք այնպես, ինչպես չէինք ուզում: Այստեղ հաղթելու համար պետք է տանջվել. մենք դա արեցինք, և սա այն մտածելակերպի մի մասն է, որը մենք ցանկանում ենք ստեղծել՝ գալ այսպիսի խաղերի և հաղթել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: