«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
Այս ամառ լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», քանի որ մտադիր է խաղալ Չեմպիոնների լիգայում։
«Մենք մեր տրամադրության տակ ունենք բարձրակարգ հարձակվող, նա այստեղ է` թիմում: Ես շատ ուրախ եմ այս կապակցությամբ։ Ռոնալդուն քրտնաջան աշխատում է մարզումների ժամանակ»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Կիրակի օրը՝ օգոստոսի 7-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կսկսի «Բրայթոնի» հետ տնային խաղով։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ-ոքին՝ 4,10, իսկ «Բրայթոնի» հաղթանակը՝ 5,50։