Հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամյանգը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։
Կատալոնական «Բարսելոնայի» խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Չելսին», որը նոր կենտրոնական հարձակվողի կարիք ունի։
Այնուամենայնիվ, ըստ Sport.es-ի, կատալոնական ակումբի ղեկավարությունը շահագրգռված չէ Օբամեյանգի տրանսֆերի վաճառքով: Աֆրիկացի հարձակվողը մտնում է գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի առաջիկա մրցաշրջանի ծրագրերի մեջ:
Պյեր-Էմերիկի աշխատանքային պայմանագիրը կատալոնական գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո։