Նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը նշել է Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի ստվերային ֆավորիտին։
Նախկին պաշտպանի կարծիքով՝ «Տոտենհեմը» կարող է մրցակցել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ։
«Միշտ փոքր հույս ունեմ, որ «Լիվերպուլը» կարող է ձախողվել։ Այդ դեպքում տիտղոսի մեկ այլ ֆավորիտ կլինի «Տոտենհեմը», – Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի վերջին երկու մրցաշրջաններում չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Սիթին»։