«Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստը Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ ֆրանսիական թիմում իր նախկին թիմակից Օրելյեմ Չուամենիի ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային», սակայն իսպանական ակումբը չի կարողացել նրա հետ պայմանագիր կնքել ֆինանսական խնդիրների պատճառով: Արդյունքում, Չուամենին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ».
«Ես գիտեմ Չուամենիին: Խոսել եմ «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ, առաջարկել եմ նրա հետ պայմանագիր կնքել: Ապագայի համար նա փայլուն խաղացող էր թվում, բայց ֆինանսական առումով նրանք չկարողացան իրենց թույլ տալ այդ տեղափոխությունը»,- Ֆաբրեգասի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:
22-ամյա Չուամենին «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը 80 մլն եվրոյի դիմաց: Վերջին երկու մրցաշրջանի ընթացքում Օրելյենը հանդես է եկել «Մոնակոյում», որի կազմում 95 խաղի է մասնակցել՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: