«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնաան ակումբ հնարավոր վերադարձի մասին.
«Զգում եմ, որ որպես նախագահ, ես բարոյական պարտավորություն ունեմ Մեսսի հանդեպ, որպեսզի նրան նվիրեմ իր կարիերայի լավագույն օրերը կամ էլ կարիերան ավարտելու համար լավագույն պահը տամ»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
2021 թվականին Մեսսին տեղափոխվել է ՊՍԺ: Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: