«Ատլետիկոյի», «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռայո Վալեկանոյում»:
Ինչպես հայտնում է AS-ը, 33-ամյա հարձակվողն անձամբ է բանակցել ակումբի նախագահ Ռաուլ Մարտին Պրեսայի հետ պայմանագրի շուրջ։
Աղբյուրի համաձայն՝ Կոստայի աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 1,5 մլն եվրո՝ առանց հարկերի։
Միևնույն ժամանակ, «Ռայոյում» ոչ բոլորն են համաձայն Կոստայի հետ պայմանագիր կնքելու հետ: Մասնավորապես, նույնիսկ գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան վստահ չէ, որ Դիեգոն այն խաղացողն է, որն այս պահին անհրաժեշտ է ակումբին։