«Բարսելոնան» որոշում է կայացրել կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Diario Sport հրատարակությունը։
32-ամյա բոսնիացին հաջորդ մրցաշրջանում կարող է մնալ կատալոնական ակումբում։
Այս դեպքում նա ստիպված կլինի կրճատել աշխատավարձը, իսկ կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը վարձավճարով կտեղափոխվի այլ ակումբ։
Եթե «Բարսելոնան» որոշի բաց թողնել Պյանիչին, նրա պայմանագիրը կխզվի։ Ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշումը կկայացվի այս շաբաթ։