Հռոմեական «Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն որոշել է հեռանալ թիմից այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի, «Լիվերպուլի» նախկին խաղացողը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Լա Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել «Սևիլիայում»:
«Լացիոն» պատրաստ կլինի բաց թողնել իր խաղացողին 25 միլիոն եվրոյի դիմաց։ Միաժամանակ, խաղացողը մինչև 2025 թվականը պայմանագիր ունի «Լացիոյի» հետ։
Ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կցանկանար թիմում պահել Ալբերտոյին, սակայն ֆուտբոլիստն ինքն արդեն վերջնական որոշում է կայացրել։ Դեռ հայտնի չէ, թե որ ակումբներն են հետաքրքրված փորձառու կիսապաշտպանի տրանսֆերով։