Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով այս ամառ Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեց «Բարսելոնա», բացատրել է, թե ինչու է ընտրել կատալոնական ակումբը։
«Ես վաղուց էի երազում Իսպանիայի առաջնությունում խաղալու մասին։ Ակումբը նույնպես հետաքրքրված էր իմ ծառայություններով։ Դա նշան էր, որ ժամանակն է դա անել հենց հիմա:
Կարծում եմ՝ ճիշտ ժամանակ եմ ընտրել նման քայլի համար։ Վստահ եմ, որ դեռ մի քանի տարի կկարողանամ բարձր մակարդակով հանդես գալ։ Ուստի որոշեցի միանալ կատալոնացիներին: Ուրախ եմ այս թիմի մի մասնիկը լինելու համար»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Լևանդովսկու տրանսֆերը կատալոնական ակումբին արժեցել է 45 միլիոն եվրո։ Նրա հետ կնքվել է չորս տարվա պայմանագիր։