Միլանի «Ինտերի» և «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդոն կիսվել է հաջորդ մրցաշրջանի իր կանխատեսումով։
Նա կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում տիտղոսը կվերցնի մեծ եռյակից մեկը՝ «Ինտերը», «Միլանը» կամ «Յուվնտուսը»։
«Ինտերը», «Յուվենտուսը» և «Միլանը» ֆավորիտներ են, այդ հերթականությամբ, կարծում եմ: «Նապոլին» կորցրել է կարևոր խաղացողների, «Ռոման» այս առումով ավելի նախընտրելի դիրքում է»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 13-ին։