Կատալոնական «Բարսելոնան» այլընտրանք է գտել Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյին, որին «արիստոկրատները» չեն ցանկանում բաց թողնել։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Բարսելոնան» իր ուշադրությունն է սևեռել գերմանական տրանսֆերային շուկայի վրա:
«ՌԲ Լայպցիգում» հանդես եկող եզրային պաշտպան Անխելինոն հայտնվել է «Բարսելոնայի» ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Եթե Ալոնսոյի գործարքը վերջնականապես ձախողվի, կատալոնացիներն իրենց ուժերը կներդնեն 25-ամյա իսպանացու հետ պայմանագիր կնքելու համար:
Անխելինոն նախորդ տարվա հուլիսից պաշտպանում է գերմանական թիմի գույները։ Նրա պայմանագիրը նախատեսված է ևս երեք մրցաշրջանով, և տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև «Հոֆենհայմը»։