Արքայազն Ուիլյամն Անգլիայի կանանց հավաքականին է հանձնել չեմպիոնական գավաթը՝ Եվրոպայի առաջնությունում հաղթանակի համար։ Անգլիացիներն, իրենց երկրում, 2-1 հաշվով հաղթեց Գերմանիային՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնությունը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 62-րդ րոպեին խաղի հաշիվը բացել են անգլիացիները․ Էլլա Թունն է դարձել գոլի հեղինակ։ 79-րդ րոպեին Լինա Մագուլը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։ Լրացուցիչ ժամանակում հաղթական գնդակը հեղինակել է Կլոի Կելին։ Խաղն ավարտվել է 2-1 հաշվով։