Ֆրանսիայի Սուպերգավաթը վիճարկում էին ՊՍԺ-ն և «Նանտը»․ փարիզյան թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ նվաճելով տիտղոսը։
Հանդիպման 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լիոնել Մեսսին, իսկ առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին Նեյմարը կրկնապատկեց այն։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին, Ռամոսը հաշիվը դարձրեց խոշոր, 81-րդ րոպեին «Նանտը» մնաց տասը հոգով, իսկ հօգուտ ՊՍԺ-ի նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Նեյմարը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, ՊՍԺ-ն 11-րդ անգամ նվաճեց երկրի Սուպերգավաթը։