Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ավարտվել է կանանց Եվրոպայի առաջնության եզրափակիչը՝ Անգլիայի և Գերմանիայի հավաքականների միջև։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 62-րդ րոպեին խաղի հաշիվը բացել են անգլիացիների․ Էլլա Թունն է դարձել գոլի հեղինակ։ 79-րդ րոպեին Լինա Մագուլը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։ Լրացուցիչ ժամանակում հաղթական գնդակը հեղինակել է Կլոի Կելին։ Խաղն ավարտվել է 2-1 հաշվով։
Հիշեցնենք՝ Անգլիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է հաղթել Եվրոպայի առաջնությունում։