«Միլանն» այսօր ընկերական խաղ է անցկացրել ֆրանսիական «Մարսելի» հետ։ Հանդիպումը կայացել է Ֆրանսիայում և ավարտվել է Ստեֆանո Պիոլիի թիմի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
Խաղի արդեն 11-րդ րոպեին հաշիվը բացել է բրազիլացի հարձակվող Ժունիոր Մեսիասը, իսկ 28-րդ րոպեին «Միլանի» առավելությունը կրկնապատկել է հարձակվող Օլիվիե Ժիրուն։