VBET ՀՊԼ 1-ին տուրի 3-րդ խաղային օրը «Ուրարտուն» ընդունել էր «Արարատ-Արմենիային» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 59-րդ րոպեին, Պոլյակովը առաջ մղեց տանտերերին։ Այս գոլը հաղթական դարձավ թիմի համար, որն առաջնությունը սկսեց 3 միավորով։
Այս խաղից հետո «Ուրարտուն»3-րդ տեղում է, «Արարատ-Արմենիան»՝ 9-րդ։