«Նոան» պայմանագիր է կնքել 26-ամյա դարպասապահ Անատոլի Այվազովի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այվազովը ռուսական «Լոկոմոտիվի» սան է, վերջին ակումբը եղել է «Ուրարտուն»:
Նա նաև հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, խաղացել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում։