Միջմրցաշրջանային հերթական ստուգողական խաղում ՄՅՈՒ-ն մրցում էր «Ռայո Վալյեկանոյի» հետ ու ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը։
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ընթացքում առաջին անգամ խաղաց ՄՅՈՒ-ի կազմում, բայց չկարողացավ գոլի հեղինակ դառնալ։ Պորտուգալացին դաշտ էր դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և ընդմիջմանը փոխարինվեց։
Նրա փոխարեն դաշտ դուրս եկած Դիալոն երկու րոպե անց գրավեց մրցակցի դարպասը, 57-րդ րոպեին Գարսիան հավասարեցրեց հաշիվը։
Ռոնալդուն բաց էր թողել թիմի նախորդ 5 ընկերական խաղերը։