«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի խաղի մասին։
«Նույնիսկ չգիտեմ, թե նրա մասին էլ ինչ կարող եմ ասել։ Ինձ դուր է գալիս նրա խաղը։ Նման ֆուտբոլիստների հազվադեպ ես հանդիպում։ Իսկ եթե նա նաև գոլեր է խփում, ուրեմն ընդհանրապես անհավանական է։
Երբ Ուսմանը սկսում է գոլեր խփել, դա ցույց է տալիս նրա մակարդակը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։