Շչեցինի «Պոգոնը» Լեհաստանի առաջնության երրորդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Յագելոնիային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ գնդակն արդեն 8-րդ րոպեին հեղինակել է Պոնտուս Ալմքվիստը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հայտավորված է եղել այս խաղին և փոխարինման է մտել հանդիպման 64-րդ րոպեին։