«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է նոր մրցաշրջանում Պրեմիեր լիգայում չեմպիոնական մրցավազքի մասին իր կարծիքով։
«Եթե ես կարողանայի կանխատեսել ապագան, ես ձեզ տեղյակ կպահեի: Պրեմիեր լիգայում շատ ուժեղ թիմեր կան, բոլորն ակնկալում են լուրջ մրցակցություն։
Բայց չեմ կարող ասել, թե ով կլինի մրցաշարի բացահայտ ֆավորիտը։ Ակնկալում եմ, որ շատ ակումբներ կպայքարեն տիտղոսի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնն է։