«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն կարծում է՝ կատալոնացիների կազմը լավագույններից է Եվրոպայում․
«Մեր կազմը լավագույններից է Եվրոպայում, եթե ոչ լավագույնը։ Արդարացումներ չպետք է լինեն։
Մրցակցությունը մեծ կլինի, և դա լավ է մեզ համար։ Մեր նպատակը բոլոր տիտղոսների համար պայքարելն է»,- ասել է Ռոբերտոն։