«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նախապատրաստական փուլի և մարզավիճակի մասին․
«Հիմա չեմ կարող ասել, թե նա որքանով է լավ մարզավիճակում։ Նա ՄՅՈՒ-ի մյուս ֆուտբոլիստների մակարդակին չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել։
Նրան մեծ թվով խաղեր և մարզումներ են պետք»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։