«Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Չելսին»։
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը փոխանակում է առաջարկել «Լայպցիգին», որը հետաքրքրվում է «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով, սակայն մերժում է ստացել։
Եթե «Չելսին» չկարողանա համաձայնության գալ «Լայպցիգի» հետ 20-ամյա խորվաթ պաշտպանի տեղափոխության հարցում, ապա կկենտրոնանա այլ տարբերակների վրա։ Լոնդոնյան ակումբը դիտարկում է նաև «Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանային կամ «Բավարիայի» ֆուտբոլիստ Բենժամեն Պավարին ձեռք բերելու տարբերակները։