«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկիի մասին։ Լեհ հարձակվողը 45 րոպե խաղացել է «Ռեալի» (1։0), 62 րոպե՝ «Յուվենտուսի» (2:2) և 72 րոպե՝ «Նյու Յորք Ռեդ Բուլլսի» (2:0) դեմ, բայց դեռ գոլ չի խփել։
«Մարզումների ժամանակ Լևանդովսկին արդեն գոլեր է խփում։ Երեկ գնդակը չէր ցանկանում հայտնվել դարպասում։ Նա նոր թիմում է։ Նորմալ է, որ նա մի փոքր հիասթափված է։ Այդպես արդեն եղել է Լուիս Սուարեսի և Ֆեռան Տոռեսի հետ։
Լևանդովսկին գոլեր խփելու է։ Հարցը միայն գոլերը չեն։ Մեդիան նույնպես ճնշում է ֆուտբոլիստին»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































